ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Լավ-Սար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին և ունի երկարամյա փորձ բազմաբնակարան շենքերի կառուցման ոլորտում։ Մենք հետևում ենք ժամանակի պահանջներին՝ կիրառելով նորարարական լուծումներ և տեխնոլոգիաներ։ Ընկերությունը առանձնանում է շինարարության բարձր որակով՝ օգտագործելով միայն բարձրակարգ շինարարական նյութեր և բարեխիղճ աշխատելաոճ։ «Լավ-Սար»-ը իրականացնում է նախագծերը ժամանակին և բարձր ստանդարտներով, ինչը արդեն երկար տարիներ ապահովում է հաճախորդների բարձր գոհունակությունը։ Վառ օրինակներից է «Ֆելիսիթի Դավիթաշեն» բազմաբնակարան շենքերի համալիրը, որը հաստատում է ընկերության բարձր որակն ու մասնագիտական մոտեցումը։
