ԴԱՎԻԹԱՇԵՆ
ՊՐԵՄԻՈՒՄ ՀԱՄԱԼԻՐ
ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ֆելիսիթի Դավիթաշենը գտնվում է Դավիթաշենի կամուրջից 200 մ. հեռավորության վրա, Երևան-Եղվարդ մայրուղու մոտ։ Համալիրի յուրահատուկ դիրքը Երևանի գեղատեսիլ և էկոլոգիապես մաքուր անկյունում, Հրազդանի կիրճի մոտ, հարմարավետ և արագ մուտքով քաղաքի պատմական կենտրոն, դարձնում է համալիրը ամենահետաքրքիր առաջարկներից մեկը հայկական անշարժ գույքի շուկայում։
Համալիրի տարբեր մասնաշենքերից հիանալի տեսարան է բացվում Մասիս, Արագած և Արա լեռների նաև Հրազդանի կիրճի վրա։
Համալիրի տարածքը ունի փոքր ռելեֆային անկումներ. բարձրության տարբերությունը մոտ 4 մետր է։
Ֆելիսիթի համալիրի բնակարանները նախատեսված են գնորդների ամենալայն շրջանակների համար. երկուսից չորս սենյականոց բնակարաններ, ընդհանուր մակերեսը 65-163մ/ք։ Նախատեսված են նաև մի քանի հետաքրքիր նախագծային որոշումներ և կա ազատ նախագծման հնարավորություն։ Ամեն բնակարան ունի մեծ խոհանոց, նախամուտք, միջանցք, օժանդակ կառույցներ և լոդժա։
Նախագծի հեղինակները իրենց առջև նպատակ են դրել կառուցել այնպիսի համալիր, որը մաքսիմալ կհամապատասխանի ժամանակակից դինամիկ կյանքի պահանջներին։ Դրա հետևանքով ծնվեց յուրահատուկ նախագիծ, նոր խոսք ճարտարապետությունում, որը համապատասխանում է հարմարավետ կյանքի ստանդարտներին։ Համալիրի ստեղծողները օգտագործել են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք հաջող օգտագործվում են Արևմտյան Եվրոպայում, Ավստրալիայում, ԱՄՆ և Կանադայում։